ABCMEDIA
Կողմերից ոչ ոք չի հրաժարվել եռակողմ համաձայնագրերից՝ ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերումից հետո․ ՌԴ ԱԳՆ

Կողմերից ոչ ոք չի հրաժարվել եռակողմ համաձայնագրերից՝ ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերումից հետո․ ՌԴ ԱԳՆ

Մարիա Զախարովան մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանային առաջին հենասյան տեղադրման հարցը. «Մենք ելնում ենք նրանից, որ համաձայնագրերը պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի։ Դրանք պետք է հիմք ծառայեն տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար, և մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի հիման վրա», – նշել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, մեկնաբանելով Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերումից հետո եռակողմ համաձայնագրերի դադարեցման վերաբերյալ հարցը, շեշտել է․ «Պաշտոնապես կողմերից ոչ մեկը չի հրաժարվել այդ համաձայնությունները»։