ABCMEDIA
ԵԽ-ն կոչ է արել դադրեցնել Ադրբեջանի հետ համագործակցությունը էներգետիկ ոլորտում և պատժամիջոցներ կիրառել երկրի պաշտոնյաների նկատմամբ

ԵԽ-ն կոչ է արել դադրեցնել Ադրբեջանի հետ համագործակցությունը էներգետիկ ոլորտում և պատժամիջոցներ կիրառել երկրի պաշտոնյաների նկատմամբ

Եվրախորհրդարանը 474 կողմ, 4 դեմ, 51 ձեռնպահ ձայներով բանաձև է ընդունել Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ: Պատգամավորները կոչ են արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին։

Ինչպես նշվել է բանաձևում, Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակվող խախտումներն անհամատեղելի են այդ երկրում COP 29 համաժողովի հյուրընկալման հետ։ Բանաձևում առաջարկվում է քննարկել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության դադարեցման հարցը։

ԵԽ-ի պատգամավորները վերստին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ, որոնք թույլ են տվել մարդու իրավունքների լուրջ խախտում: