27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զախարովան ՀՀ Խորհրդարանին ուժ է մաղթել՝ պատասխանելու ՌԴ-ին

Զախարովան ՀՀ Խորհրդարանին ուժ է մաղթել՝ պատասխանելու ՌԴ-ին

Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե  «ապօրինի ներխուժում» արտահայտությունն օգտագործվել է եվրոպացի գործընկերներին չնեղացնելու համար։ Սիմոնյանը նշել է, որ Բելառուսն ու Թուրքիան նույնպես չեն ճանաչում նոր տարածքների միացումը Ռուսաստանին և պատասխան հարց է հղել. «Ուժները միայն մեզ վրա է պատու՞մ»։

Զախարովան հայտարարել է. «Ես չգիտեմ, թե ինչ ուժերի մասին է խոսքը։ Հուսով եմ, որ նման հայտարարություն անողները բավարար ուժ կունենան պատասխան ուղարկելու ռուս խորհրդարանականների կոչին, որը հաջորդեց այս տարվա ապրիլի 24-ին։ Նման պատասխան ստանալուց հետո մենք այն ուշադիր կուսումնասիրենք։ Նախ, ռուս խորհրդարանականները, հավանաբար, կուսումնասիրեն այն և անհրաժեշտության դեպքում ՝ հրապարակավ կմեկնաբանեն։ Ուստի, մենք ձեզ ուժ ենք մաղթում պատասխան պատրաստելու համար»։