25 Նոյ
2026
12° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լուկաշենկոն պարզաբանել է, թե ով կդառնա Բելառուսի նախագահ իրենից հետո

Լուկաշենկոն պարզաբանել է, թե ով կդառնա Բելառուսի նախագահ իրենից հետո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իրենից հետո պետության ղեկավարին կընտրի ժողովուրդը։

Ինչպես հաղորդում է «ԲելՏԱ»-ն, այս մասին Լուկաշենկոն հայտարարել է ֆրանսիական Le Point պարբերականին տված հարցազրույցում։

Լուկաշենկոն նաև բացառել է ապագայում իր կրտսեր որդու՝ Նիկոլայ Լուկաշենկոյի թեկնածության առաջադրման հավանականությունը նախագահի պաշտոնում։ Նրա խոսքով՝ իր 22-ամյա որդին ներկայում զինվորական ծառայություն է անցնում և, համաձայն Սահմանադրության, չի կարող ընտրվել նախագահ։

«Նա օբյեկտիվ, խելացի և շատ լուրջ տղա է։ Բայց ես նրան չեմ պատրաստում նախագահության։ Ո՛չ ավագ որդուս, ո՛չ միջնեկին, ո՛չ էլ կրտսերին»,- նշել է բելառուս առաջնորդը։

Լուկաշենկոն հայտարարել է նաև, որ առաջիկայում չի ծրագրում լքել նախագահի պաշտոնը։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ