Թուրքիան գոյաբանական սպառնալիք է մեզ համար. Հունաստանի պաշտպանության նախարար
Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը ելույթ է ունեցել խորհրդարանում, որտեղ ընդունվել է սպառազինությունը ավելացնելու մասին օրինագիծը։ Այս մասին տեղեկացնում է Kathimerini պարբերականը։
Նախարարը մասնավորապես հայտարարել է, որ թուրքական կողմի՝ Հունաստանի նկատմամբ ունեցած դիրքորոշումը ռազմավարական և երկարատև սպառնալիք է հանդիսանում:
«Եթե կա մի հարևան երկիր, որը ոչ միայն ինքնիշխանության իրավունքների, այլ նաև ինքնիշխանության կարգավիճակի և փոքրամասնությունների հստակեցման հետ կապված միջազգային համաձայնագրերն է բողոքարկում, ապա այդ երկիրը բացեիբաց գոյաբանական սպառնալիք է: Վտանգված են նաև մեր երկրի իրավական և աշխարհագրական սահմանները», – հայտարարել է Դենդիասը։