22 Դեկ
2024
3.7° c ԵՐԵՎԱՆ
4.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հավաքական Արևմուտքն աջակցում է իշխանություններին, իսկ մեր դաշնակիցները ներքին գործերին չեն միջամտում. Սերժ Սարգսյան

Հավաքական Արևմուտքն աջակցում է իշխանություններին, իսկ մեր դաշնակիցները ներքին գործերին չեն միջամտում. Սերժ Սարգսյան

Մինչև այսօր պայքարն ընթանում է և չեմ կարծում, որ դեպի նվազում է գնում. Արդարացման դատավճռից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Բա ի՞նչ եք առաջարկում, որ դադարեցվի ու ընդհանրապես չպայքարե՞նք, ես այլ ճանապարհ չեմ տեսնում»,-ասել է նա՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող ակցիաներին:

Խոսելով իշխանությունների ունեցած արտաքին աջակցության մասին՝ Սերժ Սարգսյանը նշել է. «Արտաքին ուժեր ասելով նկատի ունեմ հավաքական Արևմուտքին, որովհետև ավանդաբար մեր դաշնակիցները, կամ ոչ արևմտյան երկրները մեր ներքին կյանքին վերաբերող հայտարարությունները բացառում էին, իհարկե տարբեր ժամանակներում տարբեր հայտարարություններ եղել են, բայց ոչ ուղիղ»:

Դիտարկմանը, որ Թուրքիայից և Ադրբեջանից հանրահավաքի հետ կապված հայտարարություններ են հնչել, Սերժ Սարգսյանն արձագանքել է. «Թուրքիայի և Ադրբեջանի  դիրքորոշումներն ինձ համար ոչինչ չեն նշանակում, նրանք այդ իրավունքն էլ չունեն, թեև նրանք էլ են ԵԽ անդամ, մեկն անդամ է, մյուսի անդամությունը կասեցված է»: