
ՀԱՊԿ-ը կվերանայի իր բյուջեն՝ կապված ՀՀ-ի՝ ֆինանսավորումը դադարեցնելու մասին որոշման հետ
Հաշվի առնելով, որ Հայաստանի ղեկավարությունը հրաժարվել է վճարել հաշվարկված գումարն՝ անհրաժեշտ է ճշգրտել ՀԱՊԿ ընթացիկ տարվա բյուջեն․ РИА Новости -ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
Ներկայումս աշխատանքներ են տարվում Հավաքական անվտանգության խորհրդի հետ, սակայն «վճարների վերաբաշխման» մասին խոսք չկա։
«Որոշ պարամետրերով ՀԱՊԿ քարտուղարությունը և ՀԱՊԿ միացյալ շտաբը կրճատել են իրենց ծախսերը, ինչ-որ տեղ քարտուղարությունը կօգտագործի առկա ռեզերվները։ Ուստի աշխատանքները կշարունակվեն բնականոն հունով»,- հավելել են ԱԳՆ-ից։
Բացի այդ՝ նշվել է, որ «սա Երևանի առաջին հայտարարությունը չէ իր մասնակցությունը «սառեցնելու» և ՀԱՊԿ-ի ֆինանսավորումը դադարեցնելու մասին։


