25 Հլս
2024
18° c ԵՐԵՎԱՆ
13.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանի ղեկավարության օրոք եկեղեցին բախվում է ինքնապահպանման, իսկ երկիրը՝ ճակատագրական խնդիրների․ Независимая Газета

Փաշինյանի ղեկավարության օրոք եկեղեցին բախվում է ինքնապահպանման, իսկ երկիրը՝ ճակատագրական խնդիրների․ Независимая Газета

ՀՀ-ում ուժայինները սկսել են հետապնդել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի կողմնակիցներին և ճանապարհին լուրջ դիմադրության չեն հանդիպում, գրել է Независимая Газета-ն։

Ըստ հոդվածի՝ ընդդիմության վիճակն իսկապես աննախանձելի է։ Խորհրդարան գրոհելու անհաջող փորձից հետո կառավարությունը հակահարձակման է անցել։ Հիմնական հարվածը հասել է այն գործարարներին, ովքեր բացահայտորեն պաշտպանում են Բագրատ Սրբազանին, և «Դաշնակցություն» կուսակցությանը։

Իշխանությունները նրանց կասկածում են մարդկանց կաշառք տալու մեջ, ովքեր իբր գումար են ստացել ընդդիմության հանրահավաքներին մասնակցելու համար։ Մինչդեռ Փաշինյանը կրկին խոսել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման մասին։ Հատկանշական է, որ նա դա արել է հենց Սյունիքի մարզում, որտեղով Ադրբեջանը հույս ունի կառուցել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» դեպի Նախիջևան։ Շատ հայերի տեսանկյունից՝ այս նախագիծը կարող է ճակատագրական լինել իրենց երկրի ապագայի համար։

Независимая Газета-ն նաև գրել է, որ, ընդդիմադիր քաղաքական գործունեությանը մասնակցելով, Հայ Առաքելական Եկեղեցին կանգնել է իր հեղինակությանը սպառնացող լուրջ վտանգի առաջ։ Փաշինյանի կառավարության և եկեղեցու հարաբերությունները հատկապես վատթարացել են այն բանից հետ, երբ Փաշինյանը հրաժարվել է ռազմական աջակցություն ցույց տալ Լեռնային Ղարաբաղին՝ վախենալով, որ Բաքուն այս միջամտությունը կընկալի որպես պատրվակ Հայաստանի դեմ պատերազմ սկսելու համար։ Մինչ այժմ եղեղեցուն հաջողվել է պահպանել առաջատար դերը հայ ինքնության ձևավորման գործում, հատկապես ազգային պետականության բացակայության պայմաններում։ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած քաղաքական գործիչների շրջանակն առաջարկում է ինքնություն, ըստ որի՝ պետության միջազգայնորեն ճանաչված սահմաններում քաղաքացիական և քաղաքական համայնքը գերակայում է։ Նման պայմաններում եկեղեցին զգում է ազգային գաղափարի առաջատար ձևավորողի իր գործառույթի կորուստը և սկսում ինքնապահպանման գործընթացներ։ Բայց այս գործընթացները հանգեցնում են առճակատման քաղաքական էլիտայի հետ, որը գնալով ավելի բաց և արմատական ձև է ստանում: