22 Դեկ
2024
5.2° c ԵՐԵՎԱՆ
7.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Meta-ն խախտում է մրցակցության մասին ԵՄ օրենքը և կարող է տուգանվել

Meta-ն խախտում է մրցակցության մասին ԵՄ օրենքը և կարող է տուգանվել

Meta-ն խախտել է ԵՄ մրցակցության մասին նոր օրենքը՝ պահանջելով Instagram-ի և Facebook-ի օգտատերերին վճարել, եթե նրանք չեն ցանկանում, որ իրենց անձնական տվյալներն օգտագործվեն թիրախային գովազդ ստեղծելու համար, գրում է The Washington Post-ը։

«Մենք ցանկանում ենք մարդկանց՝ իրենց անձնական տվյալները վերահսկելու հնարավորություն տալ», – հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի մրցակցային քաղաքականության գործադիր փոխնախագահ Մարգրետ Վեստագերը:

ԵՄ հակամենաշնորհային առաջին օրենքն ամբողջությամբ ուժի մեջ է մտել մարտին։ Ըստ օրենքի կողմնակիցների՝ այն թույլ չի տա խոշոր ինտերնետային ընկերություններին չարաշահել իրենց շուկայական առավելությունն՝ ի վնաս սպառողների:

Meta-ն կարող է տուգանվել իր տարեկան համաշխարհային եկամտի մինչև 10 տոկոսի չափով, եթե Եվրահանձնաժողովը պահպանի իր դիրքորոշումը: