Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել
Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Լոզովատսկոյե բնակավայրը. այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ ռուսական զորքերը չեզոքացրել են նաև ուկրաինական բանակի 6 ստորաբաժանումներ՝ Տորեցկ, Իվանովկա, Ուկրաինսկ, Նովգորոդսկոյե, Շչերբինովկա և Նովոսելովկա Պերվայա բնակավայրերի տարածքներում։
Ավելի վաղ հայտնել էին, որ Վոլգոգրադի մարզում վթարի է ենթարկվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռը։
Ինքնաթիռը պլանային ուսումնամարզական թռիչք իրականացնելիս է եղել։ Անձնակազմը կարողացել է ժամանակին ինքնանետվել։
Կործանման նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է։