22 Հուլ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել

Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել

Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Լոզովատսկոյե բնակավայրը. այս մասին հայտնում է  ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ ռուսական զորքերը չեզոքացրել են նաև ուկրաինական բանակի 6 ստորաբաժանումներ՝  Տորեցկ, Իվանովկա, Ուկրաինսկ, Նովգորոդսկոյե, Շչերբինովկա և Նովոսելովկա Պերվայա բնակավայրերի տարածքներում։

Ավելի վաղ հայտնել էին, որ Վոլգոգրադի մարզում վթարի է ենթարկվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռը։

Ինքնաթիռը պլանային ուսումնամարզական թռիչք իրականացնելիս է եղել։ Անձնակազմը կարողացել է ժամանակին ինքնանետվել։

Կործանման նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026