Վարշավան Հունգարիային կոչ է արել դուրս գալ ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից «հանուն Ռուսաստանի հետ դաշինքի»
Լեհաստանի արտգործնախարարությունը կոչ է արել Հունգարիային դուրս գալ ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից «հանուն Ռուսաստանի հետ դաշինքի». նման հայտարարությամբ է հանդես եկել Լեհաստանի փոխարտգործնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։
Հայտարարության պատճառ է հանդիսացել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հայտարարությունն առ այն, որ «լեհերն ամենանենգ քաղաքականությունն են վարում ողջ Եվրոպայում»։
«Ես իսկապես չեմ հասկանում, թե ինչու է Հունգարիան ցանկանում մնալ այն կազմակերպությունների անդամ, որոնք այնքան էլ նրան դուր չեն գալիս, և որոնք, իբր, վատ են վերաբերվում իրեն: Ինչո՞ւ նա (Օրբանը) դաշինք չի ստեղծում Պուտինի և նմանատիպ մի քանի ավտորիտարների հետ» – ասել է Բարտոշևսկին։