18 Ապր
2025
7.1° c ԵՐԵՎԱՆ
1.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի նախաձեռնությունը

ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի նախաձեռնությունը

ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Վաշինգտոնի, Դոհայի և Կահիրեի միջնորդական ջանքերն` ուղղված Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորմանը․ ասվում է ԱԳՆ X-ի միկրոբլոգում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Խորապես գիտակցելով հրադադարի և պատանդների ազատ արձակման կարևորությունը, երբ վտանգված են մարդկային կյանքերն ու խաղաղությունը երկրում, Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդների նախաձեռնությունը: Հուսով ենք, որ հաջորդ քննարկումների ընթացքում կարձանագրվեն շոշափելի արդյունքներ, որոնք կթեթևացնեն տուժած բնակչության վիճակը»,- ասվում է գրառման մեջ։

Ռազմագերիներ