11 Մայ
2025
18.1° c ԵՐԵՎԱՆ
12.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գազայում դպրոցի վրա Իսրայելի հարվածի հետևանքով առնվազն 100 մարդ է  զոհվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ

Գազայում դպրոցի վրա Իսրայելի հարվածի հետևանքով առնվազն 100 մարդ է զոհվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ


Առնվազն 100 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են Գազա քաղաքում դպրոցի վրա Իսրայելի հարվածի հետևանքով:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է իրանական Press TV-ին:

Գազայի իշխանությունների տեղեկատվության համաձայն՝ հարվածի տակ են հայտնվել այնտեղ ժամանակավորապես տեղակայված քաղաքացիական անձինք, ովքեր լքել են իրենց տները պատերազմի պատճառով, զոհերի թվում են նաև կանայք և երեխաները:

Ըստ աղբյուրի՝ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր Գազայի հատվածում դպրոցին հարվածելու մասին ՝ պնդելով, որ այնտեղ ՀԱՄԱՍ-ի մարտիկներ են տեղակայված:

Ռազմագերիներ