Պուտինն ու Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են ադրբեջանա-հայկական խաղաղության պայմանագրի նախապատրաստման, սահմանազատման և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ղեկավարները գոհունակություն են հայտնել Ռուսաստանի նախագահի՝ վերջերս Ադրբեջան կատարած պետական այցի հաջող արդյունքների կապակցությամբ։ Նշվել է, որ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական կատարումը կնպաստի ռուս-ադրբեջանական դաշնակցային և գործընկերային հարաբերությունների հետագա խորացմանը։
Նշվում է, որ ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու հնարավոր բոլոր աջակցությունը Բաքվին և Երևանին համապատասխան փոխընդունելի լուծումներ մշակելու համար։ Ղեկավարները պայմանավորվել են շարունակել անձնական շփումները։