19 Սեպ
2024
16.3° c ԵՐԵՎԱՆ
8.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրավիճակը Կովկասում մնում է բարդ, անհանգստացնող է հակասությունների բարձր մակարդակը․ ՀԱՊԿ ՄՇ պետ

Իրավիճակը Կովկասում մնում է բարդ, անհանգստացնող է հակասությունների բարձր մակարդակը․ ՀԱՊԿ ՄՇ պետ

Հյուսիսատլանտյան դաշինքն (ՆԱՏՕ) իր ուժերը համալրում է ՀԱՊԿ-ի արևմտյան սահմաններում՝ «Արևելքից եկող սպառնալիքից» պաշտպանվելու պատրվակով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը։

Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական իրավիճակը բնութագրվում է ռազմավարական անկայունությամբ, մինչդեռ Արևմուտքի գործողություններն ավելի սադրիչ բնույթ են ստանում՝ նպատակ ունենալով պահպանել իր գերակայությունը և ստեղծել էսկալացիայի նոր կենտրոններ աշխարհում։

«Իրավիճակը Կովկասի տարածաշրջանում մնում է ոչ պակաս բարդ, հատկապես անհանգստացնող է հակասությունների բարձր մակարդակը, որոնք առաջացել են հիմնականում չլուծված տարածքային խնդիրներից և Արևմուտքի ցանկությունից՝ մեծացնել իր ազդեցությունը Անդրկովկասում», – հայտարարել է Սերդյուկովը։