27 Մար
2026
11° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
COP29-ին մասնակցելու որոշում դեռ չկա, բայց չի բացառվում․ Փաշինյանի ասուլիսը՝ կետերով

COP29-ին մասնակցելու որոշում դեռ չկա, բայց չի բացառվում․ Փաշինյանի ասուլիսը՝ կետերով

  • Ադրբեջանի հետ բանակցում ենք երկկողմ ձևաչափով։ Հանդիպում կարող է տեղի ունենալ նաև հայ-ադրբեջանական սահմանին, ես պատրաստ եմ նաև նման ձևաչափով հանդիպման: Երկկողմ ձևաչափով աշխատանքն ավելի արդյունավետ է։
  • ԼՂ լուծարման մասին որոշումը ես չեմ ստորագրել, այդ որոշումից առաջ ԼՂ–ում տեղի ունեցել իշխանափոխություն, որը ողջունվել է ՀՀ–ում գործող շրջանակների կողմից:
  • Եթե Երևանը մտադրություն ունենա հրաժարվել Նոյեմբերի 9-ի հայտարարությունից, այդ մտադրության մասին կհայտարարի։ Նոյեմբերի 9-ի հայտարարությանը չի կարելի նայել դրվագային, այն պետք է նայել ամբողջականության մեջ։ Ղարաբաղում տեղի ունեցածը դուրս է եռակողմ հայտարարության բոլոր ձևակերպումներից։
  • Երբ ՌԴ գործընկերները խոսում են եռակողմ հայտարարության վերաբերյալ, ցավալի է տեսնել, որ նրանք գերիների հարցը շրջանցում են:
  • Այս պահին չունենք որոշում COP29-ին մասնակցելու վերաբերյալ, բայց տեսականորեն որևէ որոշում բացառել չի կարելի։ Իհարկե, այդ որոշման կայացման վրա չեն կարող ընդհանուր միջավայրը, զարգացումները ազդեցություն չունենալ։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026