Մեդվեդևը նախատեսում է արգելել միգրանտների ընտանիքների մուտքը Ռուսաստան
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը առաջարկել է սահմանափակել միգրանտների իրավունքները, ովքեր ժամանում են Ռուսաստան սեզոնային աշխատանքի համար՝ արգելելով նրանց ընտանիքներին բերել երկիր:
«Եթե մարդը գալիս է սեզոնային աշխատանքի, ինչու պետք է իր հետ բերի ընտանիքը»,- հարցնում է Մեդվեդևը։
Ավելի վաղ նա նաև հանդես էր եկել առաջարկով, ըստ որի՝ միգրանտների երեխաները պետք է պարտադիր սովորեն ռուսերեն, իսկ նրանց, ովքեր հրաժարվում են, չպետք է թույլատրվի մուտք գործել Ռուսաստան։