Երևանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի գրեթե 80 տոկոսը համաձայնեցված է․ Ալիև
Ադրբեջանն ու Հայաստանն արդեն համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստի գրեթե 80%-ը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Իտալիայի Չեռնոբիո քաղաքում անցկացվող միջազգային ֆորումում։
«Մենք կկարողանանք խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում։ Դա են վկայում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային ուղու վերջին իրադարձությունները, և խաղաղության պայմանագրի տեքստի գրեթե 80%-ն արդեն համաձայնեցված է»,- նշել է Ալիևը։