ՌԴ հավատարիմ է «Զանգեզուրի հետ կապված» Թեհրանի հետ պայմանավորվածություններին. Շոյգու
Ռուսաստանը հավատարիմ է «Զանգեզուրի հետ կապված» Թեհրանի հետ նախկին պայմանավորվածություններին, և Մոսկվայի քաղաքականությունն այս հարցում բացարձակապես չի փոխվել. հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն` Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպմանը:
Իր խոսքում Ռուսաստանի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ Մոսկվան աջակցում է Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Պարսից ծոցում գտնվող երկրի եռյակ կղզիների նկատմամբ: