Իսրայելական կործանիչները մի շարք հարվածներ են հասցրել Եմենի արևմտյան Հոդեյդա քաղաքի նավահանգստին․ գրում է РИА Новости գործակալությունը։
«Իսրայելական կործանիչները մի շարք հարձակումներ են իրականացրել Հոդեյդա քաղաքի վրա, որոնցից մի քանիսը թիրախավորել են նավահանգիստը»,- ասել է աղբյուրը։
Սա իսրայելական երկրորդ հարվածն է երկու ամսվա ընթացքում Եմենի Հոդեյդա քաղաքի վրա, որի նավահանգիստը վերահսկվում է Անսար Ալլահ շարժման (հութիների) կողմից։ Հուլիսին իսրայելական ինքնաթիռները ռմբակոծել են նավթի պահեստը և նավահանգստային կռունկները այն բանից հետո, երբ հութիների կողմից արձակված անօդաչու թռչող սարքը թռչել է Թել Ավիվ, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է: