ՀՀ-ում բացվել է իրանական առաջին և ամենամեծ առևտրի կենտրոնն արտերկրում
Հայաստանում այսօր բացվել է իրանական առաջին և ամենամեծ առևտրի կենտրոնն արտերկրում։ Կենտրոնի բացմանը մասնակցում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին և այլ պաշտոնյաներ։
Բացմանը դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ մեծ պատիվ է իրենց համար Հայաստանում բացել աշխարհի ամենախոշոր կենտրոնը, ինչը վկայում է ՀՀ-ի հետ ամենախորը բարեկամության մասին։
«Իրանի և ՀՀ-ի միջև առևտրաշրջանառության ծավալը թռիչքային աճ է գրանցել, հուսով եմ, որ այս կենտրոնի բացումն էլ ավելի կնպաստի դրան։ Վճռական ենք բոլոր ոլորտներում հարաբերությունները զարգացնել»,- հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպանը։