21 Դեկ
2024
5.4° c ԵՐԵՎԱՆ
5.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանն այս ամիս պատրաստ է Բաքվի հետ ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված նախագիծը․ Փաշինյան

Երևանն այս ամիս պատրաստ է Բաքվի հետ ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված նախագիծը․ Փաշինյան

Հայաստանն արդեն այս ամիս պատրաստ է Ադրբեջանի հետ ստորագրել «խաղաղության պայմանագրի» համաձայնեցված նախագիծը․ այս մասին Մոսկվայում՝ ԱՊՀ մասնակից երկրների ղեկավարների նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Այս փուլում մենք պետք է որոշում կայացնենք սկզբունքային հարցերի այն շրջանակի շուրջ, որ կարող են ամուր հիմք հանդիսանալ մեր երկրների միջև խաղաղության հաստատման համար: Մենք պետք է պատրաստ լինենք այդ գործընթացին», – ասել է Փաշինյանը:

Փաշինյանը նշել է՝ դա միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցն է, միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու և ապագայում նման պահանջներ չներկայացնելու պարտավորությունը․

«Դա ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի պահպանման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, դիվանագիտական հարաբերությունների հաստատման և կողմերի միջև հաշտության պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման համար երկկողմ մեխանիզմների ստեղծման հարցն է»,- հայտարարել է Փաշինյանը։

Այս բոլոր հարցերի ձևակերպումներն, ըստ Փաշինյանի․ արդեն համաձայնեցվել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի նախագծում․ «Մենք պատրաստ ենք ստորագրել այդ փաստաթուղթն արդեն այս ամիս, և դա մեր պաշտոնական դիրքորոշումն է», – հայտարարել է նա։