26 Դեկ
2024
0.8° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Դաշինքի կողմից Ուկրաինային շարունակական աջակցության մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Դաշինքի կողմից Ուկրաինային շարունակական աջակցության մասին

ՆԱՏՕ-ն չի վախենում Ռուսաստանի Դաշնության սպառնալիքներից, կազմակերպությունը կշարունակի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային. այս մասին հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ Գերմանիայի Վիսբադեն քաղաքի բազա կատարած իր առաջին այցի ժամանակ. հայտնում են Reuters-ը և Der Hessische Rundfunk-ը։

Ռյուտեն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ում Ուկրաինայի դաշնակիցները կշարունակեն անել այն, ինչ անհրաժեշտ է, որպեսզի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չհասնի իր նպատակներին, և Ուկրաինան հաղթի ներկա հակամարտությունում: