
WTA Օսակա․ Էլինա Ավանեսյանը մեկնարկեց հաղթանակով
Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Ճապոնիայի Օսակա քաղաքում անցկացվող WTA-250 շարքի մրցաշարում։
Աշխարհի 48-րդ ռակետը ուժեղ է գտնվել ամերկուհի մրցակցուհուց՝ Էշլին Կրյուգերից (WTA-ի դասակարգման 65-րդ հորիզոնական):
Պայքարը տևել է 1 ժամ 31 րոպե։ Էլինան հաղթել է 7:6 (7:1), 6:3 հաշվով։
Երկրորդ շրջանում մեր թենիսիստուհու մրցակիցը կլինի ճապոնացի Սառա Սաիտոն։