
ԵՄ ներքին շուկան խիստ մրցունակ է, և հայկական արտադրանքն այնտեղ գրկաբաց չի ընդունվի․ ՌԴ ԱԳՆ
ԵՄ ներքին շուկան մրցունակ է և խիստ կարգավորվող, և հայկական արտադրանքի համար բարենպաստ պայմաններ չեն լինի․ РИА Новости-ի հետ զրույցում նշել է Ռուսաստանի ԱԳՆ եվրոպական հարցերի դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։
«Դաժան իրականությունն այն է, որ ԵՄ ներքին շուկան խիստ մրցունակ է և կարգավորվող, և հայկական արտադրանքն այնտեղ գրկաբաց չի ընդունվի», – նշել է Մասլեննիկովը։
Դիվանագետի խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ թեկնածու երկրները կարող են ոչ միայն տարիներ, այլև տասնամյակներ սպասել ԵՄ անդամակցությանը։
Հիշեցնենք, որ օրերս ԵՄ խորհուրդը պաշտոնապես ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումները՝ հաջակցություն Հայաստանի տնտեսության՝ Ռուսաստանի կիրառած առևտրային սահմանափակումների ֆոնին։
Այս միջոցառումները կազատականացնեն դեպի ԵՄ հայկական արտահանման մոտ 80%-ը՝ կասեցնելով ներմուծման մաքսատուրքերն ապրանքների լայն շրջանակի՝ այդ թվում որոշակի գյուղատնտեսական ապրանքների համար։ Այս ժամանակավոր արտոնյալ ռեժիմը կգործի երկու տարի ժամկետով։


