16 Հոտ
2024
20.1° c ԵՐԵՎԱՆ
18.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 42 հազարի, որից 17 հազարը երեխաներ են

Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 42 հազարի, որից 17 հազարը երեխաներ են

Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալներով՝ իսրայելական բանակի հարձակումերից ի վեր Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 42․344-ի, վիրավորվել է 99․013 մարդ։

Մահացածներից 17 հազարը երեխաներ են, 21 հազար երեխա մինչ այս պահը համարվում է անհետ կորած։

Վերջին 24 ժամում ընթացքում իսրայելական զորքերի հարձակումների հետևանքով մահացել է 55 մարդ, վիրավորել՝ 329-ը։