26 Դեկ
2024
1.8° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նոր էլեկտրական մեքենա՝ անհավանական փոքր չափերով

Նոր էլեկտրական մեքենա՝ անհավանական փոքր չափերով

Փարիզի ավտոսրահում ներկայացվել է նոր Microlino Spiaggina էլեկտրական մեքենան. հայտնում է Microlino Spiaggina Tegram ալիքը։

Փարիզի ավտոսրահի դեբյուտանտն ամբողջովին սերիական էլեկտրական մեքենա Microlino Spiaggina-ն է: Սա շվեյցարական Micro Mobility ընկերության բնապահպանական հետազոտությունների պտուղն է: Ստեղծողների մտահղացմամբ՝ այս մեքենան նախատեսված է ամառվա համար՝ Եվրոպայի այնպիսի ամենահայտնի հանգստավայրերի համար, ինչպիսիք են Պորտոֆինոն, Սեն-Տրոպեն կամ Իբիցան:

Մեքենան ունի ընդամենը 2,5 մետր երկարություն և 1,5 մետր լայնություն: Կա նույնիսկ փոքր բեռնախցիկ՝ 230 լիտր տարողությամբ։

Spiaggina-ն ունի 10,5 կՎտ/ժ մարտկոց և 17 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչ: Առավելագույն արագությունը 90 կմ/ժ է։