27 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Բաց կառավարման գործընկերություն»-ը կասեցրել է Վրաստանի անդամակցությունը

«Բաց կառավարման գործընկերություն»-ը կասեցրել է Վրաստանի անդամակցությունը

«Բաց կառավարման գործընկերություն» (OGP) բազմաշահառու միջազգային նախաձեռնությունը կասեցրել է Վրաստանի անդամակցությունը․ տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Վրաստանը OGP-ի անդամ է 2012 թվականից։ OGP-ին անդամակցության սկզբից Վրաստանը առաջատար դեր է ունեցել։ 2018 թվականին կազմակերպության գլոբալ գագաթնաժողովը հյուրընկալվել է Թբիլիսիում։

2019 թվականին անդամ երկրները կրկին ընտրեցին Վրաստանը որպես OGP ղեկավար կոմիտեի անդամ՝ երեք տարի ժամկետով (մինչև 2022 թվականը)։ Վրաստանը OGP-ի անդամ այն փոքրաթիվ երկրների շարքում էր, որտեղ իշխանության բոլոր ճյուղերը լիովին ներգրավված էին բաց կառավարման գործընթացում:

Մայիսին Վրաստանում՝ քաղաքացիական հատվածի սահմանափակումների և մեդիա միջավայրի վատթարացման ֆոնին, OGP-ն կոչ արեց Վրաստանի կառավարությանը չեղարկել օտարերկրյա գործակալների մասին օրենքը, հակառակ դեպքում նախազգուշացնելով դադարեցնել երկրի անդամակցությունը։