
Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթը
Թուրքիայի ազգային Turkish Airlines ավիաընկերության բեռնափոխադրումների ծառայությունը՝ Turkish Cargo-ն հայտնել է, որ նոյեմբերի 15-ին իրականացրել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթը․ գրում է Ermenihaber-ը։
Aeroportist ավիացիայի և օդային փոխադրումների ոլորտը լուսաբանող մասնագիտացված լրատվական հարթակը նշել է, որ տարածաշրջանային ղեկավարության և օպերացիոն թիմի համակարգմամբ իրականացված այս հատուկ չվերթը նպատակ ունի երկու երկրների միջև ապահովել արդյունավետ և հուսալի բեռնափոխադրումներ՝ միաժամանակ ընդլայնելով ընկերության գլոբալ լոգիստիկ ցանցը։
Հիշեցնենք, որ 2026-ի մարտից Turkish Airlines-ը կանոնավոր չվերթներ է իրականացնում Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ։


