16 Նոյ
2026
8° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դժվար է անցյալով խոսել մի մարդու մասին, ով կյանքի ամեն մի օրն ապրում էր անմնացորդ նվիրումով․ Մանե Թանդիլյանը՝ Վալոդյա Գրիգորյանի մասին

Դժվար է անցյալով խոսել մի մարդու մասին, ով կյանքի ամեն մի օրն ապրում էր անմնացորդ նվիրումով․ Մանե Թանդիլյանը՝ Վալոդյա Գրիգորյանի մասին

Մեր լավագույն ընկեր Վալոդյա Գրիգորյանն այսօր կդառնար 43 տարեկան. այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։

«Դժվար է անցյալով խոսել մի մարդու մասին, ով կյանքի ամեն մի օրն ապրում էր անմնացորդ նվիրումով։ Նվիրում ընտանիքին, ընկերներին, ծանոթ ու անծանոթ մարդկանց, նվիրում հայրենիքին։

Բացառիկ հայրենասեր Վալոդյան հայի անկոտրում տեսակ էր, ով լուռ ծառայում էր հայրենիքին՝ իր աշխատանքով, խնդիրներ լուծելով, արժեք ստեղծելով։

Ցավոք, դավադիր ոճրագործությունը խլեց քեզ քո սիրելի ընտանիքից, ընկերներից, պարզապես մարդկանցից։ Խլեց քեզ քո կողմից անմնացորդ նվիրված հայրենիքիցդ, որի համար դեռ շատ բան ունեիր անելու։

Մենք անելու ենք հնարավորն ու անհնարինը՝ կյանքդ խլած ու դեռ ազատության մեջ գտնվող ոճրագործներին պատժելու համար՝ օրենքի և Աստծու առաջ։

Ծնունդդ շնորհավոր, լավագո՛ւյն ընկեր․․․»,-գրել է նա։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ