
Վենսը դեռ չի որոշել՝ կառաջադրվի՞ նախագահի պաշտոնում, թե՞ ոչ․ Axios
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը դեռևս վերջնական որոշում չի կայացրել 2028 թվականին նախագահի պաշտոնում առաջադրվելու վերաբերյալ․ հայտնում է Axios-ը՝ տեղեկացված աղբյուրներին հղումով։
Նրանց խոսքով՝ Վենսը մինչև Նոր տարի վերջնական որոշում չի կայացնի այս հարցի վերաբերյալ և կարող է սպասել մինչև ուշ գարուն՝ իր մտադրությունները հրապարակայնորեն հայտարարելու համար։ Ըս որոշ տեղեկությունների՝ նա դեռևս քննարկում է իր ընտանիքի հետ հնարավոր առաջադրման հարցը։
Միևնույն ժամանակ՝ Վենսի գործընկերները նշում են, որ միջանկյալ ընտրություններում հանրապետականների արդյունքները չեն ազդել նրա հեղինակության վրա:
Փոխնախագահի ամենամոտ քաղաքական խորհրդականները կարծում են, որ նա պետք է առաջադրվի 2028 թվականին, և որ նա, հավանաբար, դա կանի։
Միևնույն ժամանակ, Axios-ը հաղորդում է, որ մի քանի այլ հանրապետականներ նույնպես քննարկում են առաջադրվելու հնարավորությունը։ Օրինակ՝ սենատոր Թեդ Քրուզի թիմը հանդիպում է անցկացրել՝ քննարկելու նրա հնարավոր առաջադրումը։ Որոշ հանրապետականներ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին համարում են Վենսի պոտենցիալ հակառակորդ։
Հանրապետական կուսակցության այլ հավանական թեկնածուների թվում են Վիրջինիայի նախկին նահանգապետ Գլեն Յանգկինը, Ջորջիայի նահանգապետ Բրայան Քեմփը և Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը։


