
Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները կհանդիպեն ՀՀ-ում
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կկայանա մինչև այս տարեվերջ․ այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության՝ ադրբեջանական կողմից համակարգող Ֆարհադ Մամեդովը։
Նրա խոսքով՝ հանդիպումը կկայանա Հայաստանում։
Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2025 թվականի հոկտեմբերի 21-22-ին Երևանում, որտեղ որոշվել են երկխոսության հիմնական ուղղությունները։ Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել 2025 թվականի նոյեմբերի 21-22-ին Բաքվում՝ երկու երկրների փորձագետների և ՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ։
Վերջին հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 10-12-ին Ադրբեջանում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների քաղհասարակության ներկայացուցիչների միջև երկխոսության զարգացման և անմիջական շփումների հաստատման հարցերը։


