
Ուկրաինան անօդաչուներով հարձակվել է Ռոստովի մարզի և Կրասնոդարի երկրամասի վրա․ Ազովում նավթաբազա է հրդեհվել
Ուկրաինան անօդաչուներով հարձակվել է Ռոստովի մարզի և Կրասնոդարի երկրամասի վրա։
Անօդաչուների հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Ռոստովի մարզի Ազով քաղաքի 4 արտադրական օբյեկտում․ այս մասին, ինչպես գրում է meduza.io-ն, հայտնել է Ռոստովի նահանգապետ Յուրի Սլյուսարը։
Նրա տվյալներով՝ 3 մարդ տուժել է, նրանք հոսպիտալացվել են։ Միլլերովոյի շրջանում անօդաչուի բեկորների ընկնելու հետևանքով վնասվել են տներ և գազատար։
Ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային ալիքը պնդում է, որ Ազովում նավթաբազա է այրվում։ Astra-ն, ուսումնասիրելով ականատեսների ուղարկած լուսանկարներն ու տեսանյութերը, գրում է, որ Ազովում հրդեհ է բռնկվել այն տարածքում, որտեղ միանգամից երկու նավթաբազա է գտնվում։


