Կարեն Խաչանովը՝ Ալմաթիի մրցաշարի հաղթող
Աշխարհի 26-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը Ալմաթիում(Ղազախստան) դարձել է ATP 250 կարգի մրցաշարի հաղթող:
Եզրափակիչ խաղում հայազգի թենիսիստը երեք սեթում հաղթեց կանադացի Գաբրիել Դիալոյին (համաշխարհային վարկանիշում 118-րդը)՝ 6:2, 5:7, 6:3: Խաղը տևեց 2 ժամ 25 րոպե։
Մրցաշարի մրցանակային ֆոնդը գերազանցում է 1 միլիոն դոլարը:
Կարեն Խաչանովը նվաճեց 7-րդ տիտղոսը կարիերայում։