Հայ թուրքական սահմանը մասնակի բաց չէ, բայց մենք կաշխատենք այդ ուղղությամբ․ Միրզոյան
Հայ թուրքական սահմանը մասնակի բաց չէ, բայց մենք կաշխատենք այդ ուղղությամբ.
հայտնել է Արարատ Միրզոյանը հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսելիս։
«Թուրքիայի հետ մեր երկխոսությունը դրական հունով է զարգանում, ունենք որոշակի շոշափելի առաջընթաց, այդ թվում օդային տարածքից օգտվելու և այլ հարցերում։ Իհարկե մենք ունեինք պայմանավորվածություն, ըստ որի սահմանը պետք է մասնակի գոնե բաց լիներ, ցավոք այժմ դա դեռ իրականություն չի, բայց մենք կաշխատենք այդ ուղղությամբ»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը։