
ՌԴ-ում ՀՀ-ի և Իրանի դեսպանները քննարկել են տարածաշրջանում տնտեսական զարգացման հնարավորությունները
ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպել է ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին:
ՌԴ-ում ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ կողմերը ջերմ մթնոլորտում քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանում տնտեսական զարգացման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: