Եվրոպայում գազի գինը կտրուկ բարձրացել է
Եվրոպայում հազար խորանարդ մետր գազի գինը նոյեմբերին աճել է 21 տոկոսով՝ հասնելով մոտ 521 դոլարի։ Հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Լոնդոնի ICE բորսայի տվյալներին։
Գազի ֆյուչերսների գների բարձրացման պատճառ են դարձել ռուսական գազի հոսքերի դադարեցումը Ավստրիա, Գազպրոմբանկի դեմ ԱՄՆ պատժամիջոցները և ցրտերը, որոնք ռեկորդային դուրսբերման պատճառ են դարձել եվրոպական պահեստներից։ Հոկտեմբերի վերջին հազար խորանարդ մետր գազի արժեքը կազմել է 432 դոլար, 2023 թվականի դեկտեմբերին կազմել է մոտ 408 դոլար, իսկ 2024 թվականի փետրվարին այն իջավ մինչև $288 և սկսեց աճել։