Լավրովն ու Արաղչին քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդգծել են Սիրիայում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։ Երկրների ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել։
«Զրույցի ընթացքում կողմերը խիստ մտահոգություն են հայտնել Սիրիայում իրավիճակի սրման կապակցությամբ՝ պայմանավորված Հալեպ և Իդլիբ նահանգներում զինված խմբավորումների ահաբեկչական հարձակման հետ: Վերահաստատվել է ամուր աջակցությունը Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։
ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են նաև, որ Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները պայմանավորվել են Աստանայի ձևաչափի շրջանակում հրատապ դիտարկել Սիրիրայում ստեղծված վիճակը։