15 Հուն
2025
-0.7° c ԵՐԵՎԱՆ
3.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուզբեկստանը մտադիր է թույլատրել ԵԱՏՄ երկրների քաղաքացիների մուտքը ներքին փաստաթղթերով

Ուզբեկստանը մտադիր է թույլատրել ԵԱՏՄ երկրների քաղաքացիների մուտքը ներքին փաստաթղթերով

Ուզբեկստանը մտադիր է թույլատրել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների քաղաքացիների մուտքը երկիր՝ ներքին փաստաթղթերով: Այս մասին Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը հայտարարել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում, որն ընթանում է ՌԴ–ի Լենինգրադի մարզում:

Նրա խոսքով՝ Տաշքենդը ցանկանում է նման կարգ ներդնել զբոսաշրջային հոսքերը խրախուսելու նպատակով։

Ինչպես նշել է Միրզիյոևը, Ուզբեկստանն ավարտում է Եվրասիական զարգացման բանկին միանալու գործընթացը և պատրաստվում է 2025 թվականի սկզբին անդամակցել կառույցին:

Ուզբեկստանի նախագահի խոսքով` համատեղ նախագծերի առաջխաղացման համար բանկը կօգնի ձևավորել հուսալի ֆինանսական աղբյուրներ:

Նա նաև նշել է, որ Ուզբեկստանը ևս շահագրգռված է Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերական կոոպերացիայի ծրագրերին մասնակցելու հարցում: