22 Հնս
2026
31° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Ես շուտով կապրեմ 7-րդ վարչապետի օրոք»․ Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրի գլխավոր կատուն «արդեն չի հիշում» իր ղեկավարների անունները

«Ես շուտով կապրեմ 7-րդ վարչապետի օրոք»․ Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրի գլխավոր կատուն «արդեն չի հիշում» իր ղեկավարների անունները

Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրի կատուն՝ Լարրին, կարող է դադարել հիշել կառավարության ղեկավարների անունները՝ նրանց հաճախակի փոփոխության պատճառով․ նշվում է Մեծ Բրիտանիայի գլխավոր մուկ որսացողի X-ի էջում։

«Եթե լուրերին հավատանք, ես շուտով կապրեմ [Մեծ Բրիտանիայի] 7-րդ վարչապետի օրոք։ Եթե այսպես շարունակվի, ես կդադարեմ նույնիսկ փորձել հիշել նրանց անունները», – ասվում է կատվի անունից արված գրված գրառման մեջ։

Կատուն նշանակվել է Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրի գլխավոր «մուկ բռնող»։ Նա սոցցանցերում հեգնական «գրառումներ է հրապարակում» բրիտանացի քաղաքական գործիչների մասին։

Այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական է տվել։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026