29 Հոկ
2026
12° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Օպերային երգչուհուց մինչև մեր օրեր․ Ռոմանովների կայսերական շափյուղան աճուրդի կհանվի

Օպերային երգչուհուց մինչև մեր օրեր․ Ռոմանովների կայսերական շափյուղան աճուրդի կհանվի

Ռուսական Ռոմանովների կայսերական դինաստիային պատկանող պատմական հազվագյուտ շափյուղան վաճառքի կդրվի Ժնևի Sotheby's աճուրդի տանը․ գրում է ТАСС-ը:

197.8 կարատանոց ցեյլոնյան թանկարժեք քարը տեղադրված է Cartier ընկերության պատրաստած ադամանդներով զարդարված ապարանջանի վրա: Նախնական գնահատականով՝ զարդի արժեքը 1.02-2.05 միլիոն դոլար է։

Sotheby's-ի մասնագետների կարծիքով՝ քարն առանձնանում է բնական, ջինջ կապույտ երանգով։ Այն ջերմային մշակման չի ենթարկվել, ինչն է՛լ ավելի է բարձրացնում դրա պատմական ու ոսկերչական արժեքը:

Ինքնատիպ շափյուղան ձեռքից ձեռք է անցել: Այն ժամանակին եղել է Ռուսական կայսրության թագավորական գանձերի մաս, բայց 1917-ի հեղափոխությունից հետո հայտնվել է Cartier ոսկերչական տան մոտ: 1927-ին քարը ձեռք է բերել լեհ-ամերիկյան օպերային երգչուհի և կոլեկցիոներ Գաննա Վալսկան:

1971-ին Վալսկան իր հավաքածուի զարդերը, այդ թվում՝ շափյուղան, վաճառքի է հանել Նյու Յորքի Sotheby's Parke Bernet աճուրդում: Այդ ժամանակ քարն անցնել է մեկ այլ մասնավոր կոլեկցիոների։

Տասնամյակներ անց՝ 1992-ին, շափյուղան նորից հայտնվել է Ժնևի Sotheby’s աճուրդում և  այժմ էլ անցել արդեն 3-րդ կոլեկցիոներին։

Վերջինս 2015-ին դիմել է Cartier ոսկերչական տանն ու շափյուղայի համար ադամանդակուռ ապարանջան պատվիրել։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ