22 Հնս
2026
32° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երեկ շատ-շատ լավ օր էր, մենք մեծ առաջընթաց գրանցեցինք․ Ջեյ Դի Վենսը՝ Իրանի հետ բանակցությունների մասին

Երեկ շատ-շատ լավ օր էր, մենք մեծ առաջընթաց գրանցեցինք․ Ջեյ Դի Վենսը՝ Իրանի հետ բանակցությունների մասին

Երեկ շատ-շատ լավ օր էր։ Մենք մեծ առաջընթաց գրանցեցինք, արեցինք հենց այն, ինչ ուզում էինք անել․ այսօր հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ անդրադառնալով կիրակի Շվեյցարիայում Իրանի պատվիրակության հետ բանակցություններին։ 

«Մենք ցանկանում էինք ստեղծել մեխանիզմ Հորմուզի նեղուցը բաց պահելու համար։ Այն բաց է։ Մենք ցանկանում էինք համոզվել, որ ստեղծել ենք մեխանիզմ, որը թույլ է տալիս մեզ լուծել անխուսափելի կոնֆլիկտները»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Նա նշել է, որ երեկվա  բանակցություններից հետո արդեն տեխնիկական թիմերը կաշխատեն։

«Վերջնական գործարքը, այսպես ասած, տան կառուցումն է։ Մենք հիմքը դրեցինք։ Մենք տունը դեռ չենք կառուցել, բայց հաջողությամբ դրեցինք հիմքը»,-ասել է նա։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026