Փաշինյանը տեսակապով վարեց ԵԱՏՄ գագաթնաժողովի նիստը
ԵԱՏՄ գագաթնաժողովը Փաշինյանն այդուամենայնիվ մասնակցեց, բայց տեսակապով։ Այս տարի ավարտվում է Հայաստանի նախագահությունը ԵԱՏՄ֊ում։ Նիստը սկսվեց ավանդական խմբակային լուսանկարով, որտեղ Հայաստանի դրոշի դիմաց կանգնած էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր բացման խոսքում նշել է, որ ԵԱՏՄ հաստատվել է որպես զարգացող բազմաբևեռ աշխարհի անկախ և ինքնաբավ կենտրոն։