03 Նոյ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսպանական «Տեներիֆեի» հարձակվող Խեսուս դե Միգելը մահացել է դաշտում դարպասապահի հետ բախումից հետո

Իսպանական «Տեներիֆեի» հարձակվող Խեսուս դե Միգելը մահացել է դաշտում դարպասապահի հետ բախումից հետո

Իսպանական «Տեներիֆե» ակումբի հարձակվող Խեսուս դե Միգելը մահացել է Իսպանիայի առաջնության երկրորդ դիվիզիոնի խաղի ժամանակ ստացած ծանր վնասվածքից հետո․ գրում է BBC-ն։

Երկուշաբթի օրը՝ «Անդորրայի» հետ հանդիպման ժամանակ, 30-ամյա ֆուտբոլիստը գլխի և կրծքավանդակի շրջանում վնասվածքներ էր ստացել մրցակցի դարպասապահ Խեսուս Օվոնոյի հետ ուժգին բախման հետևանքով։ Այդ դրվագի համար դարպասապահը հեռացվել էր դաշտից։

Երկուշաբթի Դե Միգելի վիճակը գնահատվում էր «կայուն, բայց ծանր»։ Սակայն երեքշաբթի առավոտյան նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Իսպանացի ֆուտբոլիստը մահացել է Իսպանիայի ժամանակով առավոտյան ժամը 07:00-ին։

«Կոտրված սրտերով, կոկորդներումս սեղմված արցունքներով և չկարողանալով հավատալ կատարվածին՝ «Տեներիֆե» ֆուտբոլային ակումբը հայտնում է Խեսուս դե Միգել Ալամեդայի ողբերգական մահվան մասին»,- ասված է ակումբի հայտարարության մեջ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ