ABCMEDIA
Մեր հավաքական պատասխանը պետք է լինի Մայր Հայաստանի գիրկ Արցախի վերադարձի և վերահայկականացման ծրագրի մշակումը․ Վարդան Ոսկանյան

Մեր հավաքական պատասխանը պետք է լինի Մայր Հայաստանի գիրկ Արցախի վերադարձի և վերահայկականացման ծրագրի մշակումը․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանն
անդրադարձել է Ադրբեջանի պետական քարոզչամեքենայի տարածած կեղծիքներին:

«Դատելով Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենայի՝ բռնազավթված Արցախի Հանրապետությունում
մնացած մատների վրա հաշված հայերի մասնակցությամբ արդեն երկրորդ բեմականացված տեսանյութից,
Բաքվում փորձում են էժանագին այս հնարքով ցույց տալ, թե որքան, իբր, հանդուրժող է արհեստածին
Ադրբեջանի պարագլուխը։

Իրականում Արցախում
տեղի է ունեցել բնիկ հայության էթնիկ զտում և ցեղասպանություն, իսկ բռնազավթված հինավուրց
հայկական այս հողում մնացած հատուկենտ հայերին բարբարոսները պահում և օգտագործում են
որպես «թանգարանային նմուշներ»։

Ըստ այդմ, որևէ սկզբունքային տարբերություն չկա երիտթուրք
և Բաքվի բարբարոսական վարչախմբի դահիճների միջև, որոնց մեր հավաքական պատասխանը պետք
է լինի արդար վրեժի և Մայր Հայաստանի գիրկ Արցախի վերադարձի ու վերահայկականացման ծրագրի
մշակումը»,- գրել է Ոսկանյանը։