ABCMEDIA
Ըմբշամարտի ԱԱ․ Արսեն Հարությունյանը նվաճեց բրոնզե մեդալ և օլիմպիական ուղեգիր

Ըմբշամարտի ԱԱ․ Արսեն Հարությունյանը նվաճեց բրոնզե մեդալ և օլիմպիական ուղեգիր

Արսեն Հարությունյանը (57 կգ)
ըմբշամարտում Հայաստանի առաջին օլիմպիական ուղեգիրը նվաճեց Փարիզ-2024 Օլիմպիական խաղերում։

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում
23-ամյա ըմբիշը դարձավ բրոնզե մեդալակիր։ Եվրոպայի եռակի չեմպիոնը մեդալը վիճարկեց
Ղազախստանի ներկայացուցիչ Մեիրամբեկ Կարբաուի հետ ու վստահ հաղթանակ տարավ ժամկետից
շուտ՝ 11-0։

Հարությունյանը կարիերայում երրորդ բրոնզե մեդալը նվաճեց աշխարհի առաջնությունում,
առաջինը՝ օլիմպիական քաշային կարգում։