
Անօդաչու թռչող սարքը հարվածել է Չեռնոբիլի ատոմակայանին․ հրդեհ է բռնկվել
Փետրվարի 14-ի գիշերը պայթյուն է եղել Չերնոբիլի ատոմակայանում՝ ավերված չորրորդ ռեակտորը պաշտպանող նոր պաշտպանիչ պատի մոտ, տեղեկացնում է ՄԱԳԱՏԷ-ն։
Անօդաչու թռչող սարքը հարվածել է տանիքին, որից հետո հրդեհ է բռնկվել։
Ուկրաինայի նախագահ Զելենսկին էլ տեսանյութ է հրապարակել՝ կատարվածի մեջ մեղադրելով ռուսական կողմին։
«Ռուսական հարվածային անօդաչու թռչող սարքը՝ հզոր պայթուցիկ մարտագլխիկով, այս գիշեր հարվածել է Չեռնոբիլի ատոմակայանի ոչնչացված 4-րդ էներգաբլոկի ճառագայթումից պաշտպանող ապաստանին»,- գրել է Զելենսկին։
Հաղորդվում է, որ ներկայումս ճառագայթային ֆոնը չի ավելացել, և այն մշտապես վերահսկվում է։