
Հայ պատանդների ու գերիների ցուցմունքները թիրախ դարձնել չի կարելի
Հերթով, երբեմնի երազանքներն է փորձում իրականացնել Ադրբեջանը։ Ժամանակին ադրբեջանցիների ահն ու սարսափը հանդիսացո՛ղ, իսկ այսօր արդեն Բաքվում պատանդառված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները կանգնած են թշնամու դատարանի առջև։ Կտտանքներով, տանջանքներով ու խոշտանգումներով ուղեկցվող դատական պրոցեսների մեծ մասը մնում են չլուսաբանված։ Տեղեկությունները, որոնք հասնում են մեզ` այնքան են, որքան ցանկանում է Ադրբեջանը։
Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանն են հարցաքննվե՛լ։ Ըստ ադրբեջանական մամուլի՝ Սահակյանն իր խոսքում նշել է, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ առաջին զինտեխնիկան ու առաջին ջոկատները եկել են 1988 թվականի շարժման ժամանակ՝ Հայաստանից։ Ղուկասյանն էլ, իբր նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում եղել է Արցախյան շարժման, հանրահավքի կազմակերպիչներից մեկը։ Մանրամասները՝ տեսանյութում: