
Քրդական նահանջ նաև Սիրիայում. ինչո՞ւ հիմա ստորագրվեց քուրդ-սիրիական հուշագիրը
Բարի մտադրությունների մեմորանդում՝ առանց հստակ ճանապարհային քարտեզի։ Սիրիայի անցումային կառավարությունը համաձայնության է եկել քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հետ։ Քաղաքագետի խոսքով՝ այս փաստաթղթով ոչ գործակցության սկզբունքներն են ամրագրվում, ոչ էլ հստակ ճանապարհային քարտեզ, այլ ընդամենը սկզբունքներ, որոնցով կարգավորվում է քրդական էթնիկ խմբի իրավասությունները Սիրիայում։